Կանադացի դիպուկահարը 3 կմ 540 մետր ռեկորդային հեռավորությունից ոչնչացրել Է ԻՊ-ի զինյալին

Կանադայի Joint Task Force 2 հատուկ նշանակության ուժերի՝ Իրաքում տեղաբաշխված խմբի դիպուկահարն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալին ոչնչացրել Է 3 կիլոմետր 540 մետր հեռավորությունից: Հունիսի 22-ին այս մասին հայտնել Է CTV հեռուստաալիքը:

Այս տեղեկատվությունը հավաստել են Կանադայի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարությունում, բայց այլ մանրամասնություններ չեն հայտնել: Այդ կատեգորիայում նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում Էր Քրեյգ Հարիսոնին, որը 2009 թվականին Աֆղանստանում զինյալին ոչնչացրել Է 2 կիլոմետր 475 մետր հեռավորությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում