Դատարանն ազատազրկեց Հարավային Կորեայի նախկին նախագահի ընկերուհուն

Սեուլի Կենտրոնական օկրուգային դատարանը Ցոյ Սուն Սիլին՝ երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի ընկերուհուն եւ կոռուպցիոն սկանդալի գլխավոր ֆիգուրանտին, երեք տարվա ազատազրրկման Է դատապարտել դստեր համար ապօրինի արտոնությունների ստացման գործով, ինչի մասին հայտնել Է Ռյոնհապ գործակալությունը:

Դա առաջին դատավճիռն Է այն 13 գործերից մեկի վերաբերյալ, որով մեղադրանքներ են առաջադրված պետության նախկին ղեկավարի լավագույն ընկերուհուն: Դատարանը Ցոյ Սուն Սիլին մեղավոր Է համարել այն բանում, որ նա, օգտագործելով իր կապերը, կազմակերպել Է դստեր անօրինական ընդունվելը երկրի հեղինակավոր համալսարաններից մեկում, ինչպես նաեւ այն բանում, որ ուսման ժամանակ աղջկան բարձր գնահատականներ Էին նշանակում գոյություն չունեցող զեկուցումների եւ չհանձնված քննությունների համար: Այս գործով համալսարանի ղեկավարության երկու նախկին անդամներ նույնպես դատապարտվել են 2 եւ 1,5 տարվա բանտարկության:

Ընդամենը Ցոյ Սուն Սիլի դեմ մեղադրանքներ են առաջադրվել 13 գործով: Նա մեղադրվում Է Հարավային Կորեայի խոշորագույն ընկերություններից շուրջ 70 հազար դոլար շորթելու, ճնշում գործադրելու համար նախագահի հետ հարաբերություններն օգտագործելու, քաղաքական գործընթացներին միջամտելու մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում