Ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է. Կարեն Կարապետյան

ՀՀ կառավարությունը հստակ գիտի հանրապետությունում ինչն է պետք փոխել և այդ քայլերը մանրամասն ձևակերպված են գործադիրի 2017-2022 թվականների գործունեության ծրագրում: Այդ մասին կառավարության նիստի ավարտին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք հայտարարել ենք, որ հստակ գիտենք՝ ինչն է պետք փոխել, մանրամասն ձևակերպված է ըստ ոլորտների: Մենք հայտարարել ենք, որ հեշտ ճանապարհ չենք ընտրել, բայց միանշանակ ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է: Խնդրում եմ՝ շատ պատասխանատու, ինտենսիվ մեր այսօրվա հանձնարարականներն ադապտացնել տեղերում և նույն տեմպով աշխատել»,- դիմելով կառավարության անդամներին ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում