«Մեկ օր ձեզ ժամանակ».Վարչապետը մերժեց Արծվիկ Մինասյանի խնդրանքը

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրեց Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին նախագիծը եւ մեկ օրենսդրական նախագիծ:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին, երկու օր ժամանակ խնդրեց՝ նախագիծը լրացուցիչ քննարկելու համար: «Պարոն վարչապետ, խնդրում եմ երկու օր ժամանակ մինչեւ ԱԺ գնալը, փաստաթղթի վրա…»:

Արծվիկ Մինասյանը չէր հասցրել ավարտել միտքը, երբ Կարեն Կարապետյանն արձագանքեց.

«Ոչ: Կոմիտեներին, նախանիստերին դուք քննարկելու ժամանակ ունեիք: Մենք ասել ենք, որ այդ պրակտիկան դադարեցրեք, խիստ անհրաժեշտ դեպքերում կիրառեք դա: Մենք դա մի օր պետք է դադարեցնենք, պարոն Մինասյան: Մեկ օր ձեզ ժամանակ: Ծայրահեղ դեպքերում եք մեկ կամ երկու օր ժամանակ խնդրում: Բոլոր պրացեդուրաները անցնում ենք, հետո գալիս եք ու էլի մեկ-երկու օր խնդրում»,- Մինասյանի վրա բարկացավ վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում