Եթե ընդդիմությունը կողմ քվեարկեր կառավարության ծրագրին, ապա պետք է բացատրեր, թե ինչու է ընդդիմություն

Եթե ընդդիմությունն ՀՀ ազգային ժողովում կողմ քվեարկեր կառավարության 5 տարվա գործունեության ծրագրի հաստատմանը, ապա պետք է բացատրեր, թե ինչու է ընդդիմություն:

Այս մասին հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով` կառավարության գործունեության 5 տարվա ծրագիրն այն հիմքն է, որով պետք է զարգանա մեր տնտեսությունը:

«Եթե ընդդիմությունը համակարծիք է այն սկզբունքներին, թիրախներին, ճանապարհներին, որոնք ներկայացված են ծրագրում, ապա պետք է բացատրի, թե ինչու է ընդդիմություն»,- նշեց Մինասյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում