ԱՄՆ «Թինքեր» ավիաբազա մուտք գործելու փորձ կատարած հայ վարորդը ձերբակալվել է

ԱՄՆ Օկլահոմա նահանգում բեռնատարի հայ վարորդ է ձերբակալվել, ով փորձել է «Թինքեր» ավիաբազա մուտք գործել մարիխուանայով բեռնված մեքենայով: Ինչպես հաղորդում է KFOR հեռուստակայանը, հատուկ հետաքննության բաժինը հաղորդում է ստացել, որ հունիսի 15-ին ավիաբազայի տարածք բեռնատար է ցանկացել մուտք գործել: Մեքենայի զննության ժամանակ հայտնաբերվել են մարիխուանայի տուփեր: Քննիչների կարծիքով մարիխուանան նախատեսված էր հասցնել Նյու Ջերսի:

Բեռնատարի 59-ամյա վարորդ Աշոտ Գրիգորյանը ձերբակալվել է: Պարզվել է, որ վարորդը փորձաշրջանի մեջ է գտնվել մեկ այլ հանցագործության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում