«Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի սիրտը չի կտրվում ԱԺ-ից. նա իր աշխատասենյա­կը դեռ չի հանձնել

«Պոետ, ծնունդով Ջավախքից, նախորդ ԱԺ-ի պատգամավոր Տաճատ Վարդապետյանի սիրտը խորհրդարանից չի կտրվում: Նա օրենսդիրում իր աշխատասենյա­կը դեռ չի հանձնել: Սա թերևս պայմանավորված է նրանով, որ ՀՀԿ համա­մասնական ցուցակի հաջորդ թեկնածուն՝ 33-րդ համարն ինքն է, և եթե պատգամավորներից մեկը գնա այլ աշխատանքի, բախտը կժպտա պոետին, և նա կվերադառնա ԱԺ: Ոմանց կարծիքով, նրա հերթը կհասնի 2018-ին: Վարդապետյանի հետ խոսել չհաջողվեց՝ անհասա­նելի էր: Ասացին, որ հայրենիք է մեկնել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում