«Հայկական Ժամանակ». Արցախը հյուրերի պակաս չունի

Արցախի և Հայաստանի խոշոր հյուրանոցներն այս ամռանն այցելուների պակաս չեն ունենա: «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցից հայտնել են, որ այս պահին հյուրանոցը լի է հյուրերով, բայց կարելի է նաև որոշ օրերի համար ազատ սենյակներ էլ գտնել: 

Ստեփանակերտի «Վալեքս գրուպ հոթելիս» էլ փոխանցել են, որ, ընդհանուր առմամբ զբաղվածությունն այս տարի շատ է: «Հյուրեր ունենք և դրսից, և Հայաստանից: Նախորդ տարվա համեմատ այս տարի շատ են հյուրերը»,-ասել են հյուրանոցի ընդունարանից և փոխանցել, որ հուլիս և օգոստոս ամիսների համար համարների մեծ մասը նախապես արդեն պատվիրված են:

Արցախի մայրաքաղաքի «Եվրոպա» հյուրանոցը ետ չի մնում իր մրցակիցներից; Այս հյուրանոցից նույնպես փոխանցել են, որ հյուրերի պակաս չունեն: «Եվրոպայի» հյուրերի հիմնական մասը Ստեփանակերտ գործնական այցելություն կատարելու նպատակով են գալիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում