«168 ժամ». Ինչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար

«Կարծում եմ, որ պարտավորությունների ցանկը կհստակեցվի, երբ պաշտոնապես կսկսվի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը, որն անհրաժեշտ փուլ է մինչև վիզաների ազատականացման անցումը: Մինչ այս ոչ Հայաստանը, ոչ Եվրամիությունը դրան պատրաստ չէին: Եվ ընդհանրապես, կարծում եմ Արևելյան գործընկերության երկրների հետ ԵՄ-ն քայլ առ քայլ էր գնում այդ ուղղությամբ: 

Ինչպես գիտեք, սկզբում Մոլդովայի հետ այդ հարցը լուծվեց, հետո՝ Վրաստանի, ապա Ուկրաինայի: Այնպես որ նախկինում Հայաստանի դեպքում այս երկխոսությունը սկսելու հարցը դեռ չէր հասունացել»,- «168 ժամ»-ի թղթակցին ասել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ խոսելով ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցի մասին:

Թերթը հիշեցրել է, որ անցած շաբաթ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ վիզային ռեժիմի ազատականացման հարցը ոչ օրերի, ոչ էլ ամիսների հարց է, սակայն չի հանվել օրակարգից, և պետք է զինվել համբերությամբ:

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ այս գործընթացում կարևոր համարվող պարտավորություններն առաջին հերթին վերաբերում են ընտանեկան բռնությունների կանխարգելման և հակախտրականության օրենսդրական կարգավորումներին, նաև հնարավոր է, որ կարևոր լինեն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության հետ կապված որոշ օրենսդրական փոփոխություններ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում