Գեղարքունիքում ՊՆ պետհամարանիշով ավտոմեքենա է կողաշրջվել. 14 զիծառայող է տուժել, որոնցից 7-ի վիճակը ծանր է

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 24-ին՝ ժամը 08:31-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։

14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները 2 տուժածի ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ովքեր հրաժարվել են հոսպիտալացումից, իսկ ժամը 09:28-ին հոսանքազրկել են ավտոմեքենան:

ՊՆ մամուլի ծոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող, մեկի վիճակը գնահատվում է ծանր, տեղափոխվում է Երևան, մյուսները հետազոտվում են, նախնական վիճակները գնահատվում է բավարար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում