Վթարից տուժած զինծառայողներից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում

Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին «ԳԱԶ -66» մակնիշի ավտոմեքենայի վթարից տուժած զինծառայողներից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Այս մասին տեղեկացրեց Վարդենիսի զինվորական հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը: «Մեզ մոտ տեղափոխել են 12 հոգու, քանի որ փրկարարները 2 տուժածի ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ովքեր հրաժարվել են հոսպիտալացվել: 12-ից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 6-ի վիճակը՝ միջին ծանրության, իսկ բոլորի ընդհանուր վիճակը՝ կայուն: Ներկա պահին նրանցից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Ծանր վիճակում գտնվող զինծառայողը, ով կրծքավանդակի կոտրվածքի հետ մեկտեղ ունի նաեւ թոքի վնասվածք, տեղափոխվում է մայրաքաղաք, իսկ մյուսների հետագա բուժումների կազմակերպումը կհստակեցվի համապատասխան հետազոտություններից հետո: Զինծառայողները ստացել են գանգուղեղային տրավմա, կոտրվածքներ՝ մարմնի տարբեր մասերում, պատռված վերքեր: Հոսպիտալացված 12 զինծառայողներից մեկը սպա է»,-ներկայացրեց Երվանդ Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում