Հալեպում շուկայի ուղղությամբ կրակահերթի հետևանքով 20 մարդ է վիրավորվել

Հալեպում շուկայի ուղղությամբ արձակված կրակաhերթի հետևանքով 20 մարդ տարբեր աստիճանի վիրավորում է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

«Արկն ընկել է կեսգիշերից հետո: Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է»,-հաղորդել է ոստիկանությունը:

Հեռուստաալիքի տվյալներով, արկն արձակվել է Հալեպի արևմտյան արվարձաններից, որտեղ գտնվում են ահաբեկիչները, որոնք ավելի վաղ կրակել էին քաղաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում