Ինժեներական ոլորտի ֆորում-ցուցահանդեսը Վանաձոր է բերել 200 մասնակցի

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) հունիսի 24-ին մեկնարկեց Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող ինժեներական համաժողով-ցուցահանդեսը՝ ՀՀ կառավարության, Լոռու մարզպետարանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի, ՏՀՏ գործատուների միության, «Յունիքոմփ» ընկերության և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ողջունելով համաժողովի բոլոր մասնակիցներին հույս հայտնեց, որ նմանատիպ ֆորում-ցուցահանդեսները կկրեն պարբերական բնույթ՝ ընդգրկելով նաև հանրապետության մյուս տարածքները: Ողջունի խոսքով հանդես եկան նաև Լոռու փոխմարզպետը, Վանաձորի քաղաքապետը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը, այլք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում