Մանչեսթերի ահաբեկչության հեղինակը ռումբ պատրաստելիս օգտվել է Youtube-ից

Մանչեսթերի ահաբեկչության հեղինակ Սալման Աբեդին ահաբեկչություն իրականացնելու համար «մահապարտի գոտի» պատրաստել է` օգտվելով Youtube վիդեոպորտալի տեսանյութերից: 

Նշվում է, որ տղամարդը ներբեռնել է ռումբ պատրաստելու մասին, ինչպես նաև ռումբի քիմիական պարունակության մասին պատմող տեսանյութեր ոչ միայն Youtube-ից, այլ նաև ինտերնետային այլ կայքերից:

Հատուկ ծառայությունները սկզբում ենթադրել են, որ ռումբը պատրաստել է այդ գործում մեծ փորձ ունեցող անձ, սակայն նշվում է, որ համապատասխան տեսանյութերը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և Youtube-ում հասանելի են եղել Մանչեսթերում իրականացված ահաբեկչությունից հետո ևս երկու օր:

Մանչեսթերի «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում պայթյունը տեղի է ունեցել մայիսի 22-ի երեկոյան, ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում` երեխաներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում