Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցության կին գործիչները ստիպված են պայքարել հանուն քաղբանտարկյալների իրավունքների

Ադրբեջանական ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցության կին ներկայացուցիչները խորհրդակցություն են հրավիրել, որտեղ քննարկվել են քաղբանտարկյալների իրավունքներին և շահերին վերաբերող հարցեր՝ որոշում կայացնելով պայքարելու դրանց պաշտպանության օգտին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական bastainfo կայքը՝ մեջբերելով կուսակցության կին ներկայացուցիչներից մեկի՝ Քամալա Բահլուլովայի խոսքերը:

«Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք հիմնականում այնպիսի հարցեր և խնդիրներ, որոնք վերաբերում են երկրի ներսում հասարակական տարբեր շերտերի՝ հատկապես լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալությունների օրեցօր աճող թվին: Մենք պատրաստվում ենք ավելի մեծ եռանդով աշխատել այդ ուղղությամբ և որոշում ենք կայացրել պաշտպանել այդ ձերբակալվածների իրավունքները և թույլ չտալ, որ դրանք ոտնահարվեն Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- հայտարարել է Բահլուլովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում