Մարտին Շուլցն Էրդողանին հորդորել է ազատ արձակել կալանավորված լրագրողներին

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը դիմել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ կոչ անելով ազատ արձակել երկրում բանտարկված լրագրողներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

«Ազատ արձակեք կալանավորված լրագրողներին, եթե հնարավոր է՝ անմիջապես»,– Դորտմունդում կազմակերպված հանդիպման ժամանակ ասել է Շուլցը: Նա նշել է, որ Թուրքիայում հազարավոր ընդդիմադիրների, մեծ թվով լրագրողների բանտարկելն իսկական սկանդալ է:

Դիմելով Էրդողանին՝ Շուլցը կոչ է արել վերադառնալ ժողովրդավարությանը: «Էրդողանն այն ազատությունը, որն իր երկրում հրաժարվում է տալ ժողովրդին, այստեղ է պահանջում»,- նշել է Գերմանիայի կանցլերի թեկնածուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում