Հաքերներն 90 օգտահաշիվ են «կոտրել» Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների կամ ծառայողների Էլեկտրոնային փոստի մինչեւ 90 օգտահաշիվներ են «կոտրանքի» ենթարկվել խորհրդարանի վրա հունիսի 23-ին կատարված կիբեռհարձակման ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես հայտնել է խորհրդարանի մամուլի քարտուղարը, տուժել է խորհրդարանական սերվերի 9 հազար օգտատերերի գրեթե 1 տոկոսը:

Այդ ցանցահենային հարձակման պատճառով, որպես նախազգուշական միջոց, անջատել են Համայնքների պալատի անդամների, Լորդերի պալատի պերերի եւ խորհրդարանի աշխատակիցների հեռավոր մուտքն աշխատանքային էլեկտրոնային փոստ:

Մամուլի քարտուղարը նաեւ նշել է, որ էլեկտրոնային փոստի «կոտրանքը» հնարավոր է դարձել չափազանց պարզ նշանաբառերի պատճառով, որոնք չեն համապատասխանել խորհրդարանի համակարգչային ծառայության հանձնարարականներին:

Այժմ կատարվում է հետաքննություն՝ պարզելու, թե որեւԷ տեղեկատվություն հայտնվել է արդյոք ցանցահենների ձեռքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում