Էգեյան ծովում գրանցված նոր երկրաշարժը զգացվել է Թուրքիայում

Թուրքիայի ափերը ողողող Էգեյան ծովում հունիսի 26-ի առավոտյան կրկին երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,1 բալ: Այն զգացվել է թուրքական Իզմիր քաղաքում և դրա շրջակայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում