Անհայտ անձը զինված ներխուժել է Նոր Նորքի «Ծիրան» սուպերմարկետ

Նոր Նորքում գործող « Ծիրան» սուպերմարկետից գիշերը ժամը 03.00-ին դիմակավորված անձը ցանկացել է գումար հափշտակել: Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նրա խոսքով` դիմակավորված անհայտ անձը մուտք է գործել Գայի պողոտայում գտնվող «Ծիրան» սուպերմարկետ, մոտեցել է դրամարկղին և պահանջել հանել այն:

«Նշված սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները կանխել են հանցագործությունը, վերցրել են ատրճանակը, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը ճշտելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,-ասաց Ջանոյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում