«Հայկական հնդկահավը» իրարանցում է առաջացրել Մոսկվա-Բաքու չվերթում

Մոսկվայից Բաքու թռչող ինքնաթիռի ադրբեջանցի ուղևորին վրդովեցրել է ինքնաթիռի ճաշացանկում հայկական ձևով պատրաստված հնդկահավի առկայությունը: Այս մասին, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Ուղևորին ճաշացանկում հայկական ուտեստի առկայությունը հիստերիայի է հասցրել և սկսել է վիճաբանել ինքնաթիռի անձնակազմի հետ: «Ինչու է Ադրբեջան կատարվող ավիաչվերթում առաջարկվում նման սադրիչ անվամբ ուտեստ»,- ադրբեջանցին հարցրել է ինքնաթիռի ուղեկցորդուհուն, ով տարակուսել է քսենոֆոբիայի նման դրսևորումից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում