«Հրապարակ». Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավորին ասել են. «դիմումդ գրի, գնա»

«Մեր տեղեկություններով՝ դա­տական համակարգից հեր­թական հեռացողը կարող է լինել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը: Նրա գլխին «սև, մութ» ամպեր են կուտակվել, բազմաթիվ դրվագ­ներով դժգոհություններ կան: Ընդ որում՝ դրանք հասել են այն մակարդակին, որ ղեկավարությունը Մելքումյանին ասել է՝ «դիմումդ գրի, գնա», վեր­ջինս էլ «բյուլետեն» է վերցրել: Ապա, թեև վե­րադարձել է աշխատանքի, սակայն նրա գլխին կուտակված ամպերը չեն ցրվել: Եթե ոչ պաշտոնանկություն, ապա գոնե Արդարադատության խորհրդում նրա վերաբերյալ քննարկում կլինի: Նշենք, որ Ա. Մելքումյանը դատավոր է աշխատում 2008-ից, իսկ մինչ այդ աշխատել է տարբեր կա­ռույցներում՝ որպես իրավախորհրդատու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում