«Ժողովուրդ». Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կաշառք վերցնելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Վերջերս մեծ աղմուկ հանեց Գեղարքունիքի մարզի մարզային դատախազության դատախազ Սևան Շհոյանի, մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի և նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի կողմից կաշառք վերցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Բարձրաստիճան պաշտոնյաներն այս գործի շրջանակներում ձերբակալվել են և հիմա գտնվում են կալանքի տակ:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այս գործը բացահայտելու համար իրավապահները լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել, մասնավորապես գաղտնալսող և տեսանկարահանող սարքեր են տեղադրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակում և այդպես հետևել այնտեղ անցուդարձին, արձանագրել, թե ինչպես է դատավոր Վանիկ Վարդանյանը գումարը կիսում նրա հետ:

«Մյուս կողմից, սակայն, նկատենք, որ այս գործը քննող ՀՔԾ-ն դեռ որևէ անհերքելի փաստ, տեսանյութ չի հրապարակել, որը կարող է վստահություն ներշնչել հասարակության մոտ, որ իսկապես դատավորները կաշառք են վերցրել»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում