«Ժողովուրդ». Քննարկվում է «Նորք» և ,Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկաները իրար միացնելու հարցը

ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը երեկվանից այլևս Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայի տնօրենը չէ:

«Ժողովուրդ»-ի հարցին՝ ինչն է տնօրենի պաշտոնից ազատման պատճառը, Սամվել Թորոսյանը պատասխանել է. «70 տարեկան եմ, բա ինչ անեմ: Թող երիտասարդները շարունակեն: Ոչ մի խնդիր չկա: Նորմալ գործընթաց է»:

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է նաև, որ Թորոսյանին փոխարինելու է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը: Թերթը նշել է, որ Միրիջանյանն այժմ «Նորք» հոգեբուժական կլինիկայի տնօրենն է:

«Ի դեպ, այս ընթացքում առողջապահության նախարարությունում քննարկվում է նաև հոգեբուժական կլինիկաները իրար միացնելու հարցը: Ենթադրվում է, որ «Նուբարաշենի» և Նորք» հոգեբուժական կլինիկաները առաջիկայում կմիանան»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում