«Փաստ». Սոցփաթեթի միջոցները հնարավոր է կանխիկացնել

«Փաստ»-ում կարդում ենք. «Պարզվում է սոցիալական փաթեթում առկա միջոցները հնարավոր է նաև կանխիկացնել, եթե յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ սոցփաթեթի շահառուի անունով առկա գումարը չի գերազանցում աշխատողի՝ նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից, ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափից։ 

Ի դեպ գումարի կանխիկացումը համապատասխան բանկերում իրականացվում է 2015թ մայիս ամսից, սակայն այս մասին գիտեն քչերը։ Ավելին, կան կազմակերպություններ, որոնք այս տեղեկությունը յոթ կողպեքի տակ են պահում։ Որոշ ընկերություններ կամ անհատնել էլ ամեն տարի «կազմակերպում» են այդ գումարի «կանխիկացման» գործն ու կրկին շահույթ ստանում։ Շահառուին առաջարկվում է իրենց հաշվին եղած գումարի կեսը տեղում կանխիկ «ստանալ» առանց բանկ այցելելու, իսկ մյուս կեսը թողնել գործարքն իրականացնող կողմին»։

Թերթի տեղեկություններով՝ զբոսաշրջային սեզոնի ակտիվացմանը զուգահեռ, կրկին ակտիվացել են նաև նման որսով զբաղվողները։ Եվ այս օրերին, ՊՈԱԿ-ներում ու տարբեր հիմնարկներում շրջելով փորձում են շահառուներից կես գնով «գնել» սոցիալական փաթեթները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում