«Ժողովուրդ». Գյումրին վերջին շրջանում հիշեցնում է Սիցիլիան

«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «Գյումրին վերջին շրջանում հիշեցնում է Սիցիլիան, ուր մոլեգնում է մաֆիան, իսկ փողոցում զենքով հարց լուծելու դեպքերը համարվում են սովորական: Նախօրեին Սայաթ-Նովա հասցեում գտնվող «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է կրակոցներով: Արդյունքում հիվանդանոց էր տեղափոխվել 36-ամյա Գևորգ Հակոբյանը:

Ըստ տարածված լուրերի՝ կրակոցի հեղինակը Գյումրիում հայտնի ատամնաբույժ Գ. Խ.-ի որդին է՝ Ռուդիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ նա 2015-ին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում… Նկատենք, որ երեկվա դրությամբ դեռևս իրավապահները չէին հայտնաբերել կրակոցների հեղինակին, չնայած ըստ պաշտոնական հաղորդագրության, հարուցվել է քրեական գործ և այդ ուղղությամբ քննություն է տարվում:

Հիշեցնենք, վերջին ամիսների ընթացքում Գյումրիում տեղի ունեցած հերոսամարտերը. Մայիսի 28-ին Մուշ թաղամասում ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին էր ծեծկռտուք սարքել: Թատերական հրապարակում մի քանի օր առաջ հնչել էին կրակոցներ, և այդ ամենի արդյունքում կալանավորվել է «Գազպրոմ Արեմնիա» ընկերության Շիրակի մասնաճյուղի տնօրեն ԱԺ ընտրություններում ՀՀ վարկանիշային ցուցակով առաջադրված Սերգեյ Ամիրբեկյանի վարորդը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում