Լավրովը եւ Թիլերսոնը քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերը: Այդ մասին հաղորդվում է ՌԴ ԱԳ նախարարության կայքում: Խոսակցությունը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Զրուցակիցները խոսել են հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտության մասին, մասնավորապես, Աստանայի գործընթացի, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի ուժեղացման եւ քիմիական թունավոր նյութերի կիրառման փորձերը կասեցնելու միջոցով:

Լավրովը հորդորել է ԱՄՆ-ին՝ միջոցներ ձեռնարկել Սիրիայի կառավարական զորքերի նկատմամբ սադրանքներ թույլ չտալու համար, որոնք պայքարում են ահաբեկիչների դեմ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները, այդ թվում՝ երկկողմ օրակարգի հարցերի շուրջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում