Թուրքիան գյուլենականների նոր ցուցակներ է ուղարկել Գերմանիային

Պաշտոնական Անկարան Գերմանիային է փոխանցել գյուլենականների մասին տեղեկություններ պարունակող նոր ցուցակներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականը:

Գերմանիայի ներքին գործերի նախարարության խոսնակ Թոմաս դե Մայզիերը հայտնել է, որ թուրքական կողմի հանձնած ցուցակներում տեղեկություններ են տարբեր մարդկանց ու կազմակերպությունների մասին:

Die Welt-ը գրում է, որ թուրքական կողմը նախկինում նման ցուցակ էր ներկայացրել նաև ապրիլին: Պարբերականին ներքին գործերի նախարարությունից ասել են, որ Թուրքիայից ներկայացվող նման դիմումները քննվում են երեք կետով, որոնք են՝ արդյոք կա Թուրքիայի դեմ իրականացվող լրտեսություն, իրավացի են արդյոք թուրքական կողմի մեղադրանքները և այդ կազմակերպությունները կամ անձինք պոտենցիալ սպառնալիք ներկայացնում են, թե ոչ:

Թուրքիայի իշխանությունները մեղադրում են գերմանական կողմին գյուլենականներին աջակցելու, նրանց դեմ որևէ քայլ չձեռնարկելու ու թուրքական կողմին չհանձնելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում