Կիեւում ահաբեկչության զոհ Է դարձել Հետախուզության գլխավոր վարչության պաշտոնյան

«Ուկրաինսկայա պրավդա» թերթը հայտնել Է, որ Կիեւում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով զոհվել Է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության հատուկ նշանակության ուժերի ղեկավար Մաքսիմ Շապովալը:

Իր հերթին «Ստրանա.ua»-ն՝ հաստատելով որ ավտոմեքենայի ղեկին եղել Է Շապովալը, գրում Է, որ նա Հետախուզության գլխավոր վարչության պահեստազորի պետն Է: Պորտալը նշում Է, որ հայտնաբերվել Է զոհվածի ծառայողական վկայականը: Ինչպես փոխանցում Է 112.ua-ն, Ուկրաինայի ՆԳ նախարարության հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Շեւչենկոն առայժմ հայտարարել Է միայն, որ մեքենայում, որտեղ գործել Է պայթուցիկ սարքը, գտնվում Էր 1978 թվականին ծնված ուկրաինացի մի զինծառայող: Տեղի ունեցածը որակված Է որպես ահաբեկչական գործողություն:

Ինչ վերաբերում Է ռումբին, ապա դրա տեսակն ու հզորությունն առայժմ որոշված չԷ: Հունիսի 27-ի առավոտյան Կիեւի Սոլոմենսկի շրջանում պայթել Է Mercedes ավտոմեքենա: Վարորդը զոհվել Է, եւս մեկ մարդ՝ տարեց մի տղամարդ, տուժել Է: «Նա կա՛մ գտնվում Էր մեքենայի կողքին եւ թեթեւ վնասվածք Է ստացել, կա՛մ պարզապես հոգեբանական ինչ-որ ոչ մեծ վնասվածք Է ստացել: Ամեն դեպքում նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-պատմել Է Արտյոմ Շեւչենկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում