Սոցիոլոգներն աշխարհում ԱՄՆ-ի հեղինակության անկում են արձանագրել

Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ի քաղաքականության հավանության վարկանիշն աշխարհում զգալիորեն նվազել Է: Հետազոտության այս արդյունքներն Է ներկայացնում Pew Research Center-ը:

Եթե Բարաք Օբամայի նախագահական ժամկետի ավարտին Միացյալ Նահանգների նկատմամբ դրական վերաբերմունքի մասին հայտարարել Էր հարցվածների 64 տոկոսը, ապա այս տարվա գարնանը, երբ Սպիտակ տանն արդեն հաստատվել Էր Թրամփը, ԱՄՆ-ին ցուցաբերվող աջակցության մակարդակը կազմել Է 49 տոկոս: Սոցիոլոգների տվյալներով՝ Վաշինգտոնի քաղաքականության հավանության վարկանիշն ընկել Է պետության ղեկավարի նկատմամբ վստահության անկման հետ միաժամանակ: Այսպես, Օբամայի ժամկետի ավարտին նրան վստահում Էր հարցման մասնակիցների 64 տոկոսը, նախագահության առաջին շաբաթներին Թրամփին պաշտպանում Էր հարցվածների ընդամենը 22 տոկոսը: Դրա հետ մեկտեղ Սպիտակ տան տիրոջ նկատմամբ անվստահության մակարդակը 23-ից աճել Է մինչեւ 74 տոկոս: Այդ առումով բացառություն են կազմում միայն Իսրայելը եւ Ռուսաստանը. այս երկրներում ԱՄՆ-ի նախագահի նկատմամբ վստահության մակարդակը, ընդհակառակը, 49 տոկոսից բարձրացել Է մինչեւ 56 տոկոս եւ 11-ից՝ մինչեւ 53 տոկոս՝ համապատասխանաբար:

Նշվում Է, որ հարցումն անցկացվել Է աշխարհի 37 երկրներում, բացառությամբ՝ Միացյալ Նահանգների: Հետազոտությանը նաեւ չեն մասնակցել Չինաստանի քաղաքացիները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում