Եվրահանձնաժողովը Google-ին տուգանում է 2,4 մլրդ եվրոյի չափով

Եվրահանձնաժողովը (ԵՀ) որոշել Է ամերիկյան Google կորպորացիային տուգանել ռեկորդային 2,4 մլրդ եվրոյով Եվրամիության հակամենաշնորհային օրենքները խախտելու համար: Այդ մասին ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը հունիսի 27-ին տարածվել Է Բրյուսելում:

«Ընկերությունը չարաշահում Է իր՝ որպես որոնողական համակարգի գերիշխող դիրքը շուկայում՝ անօրինական առավելություն տալով Google-ի այլ արտադրանքի»,-նշվում Է փաստաթղթում:

Google-ում հայտարարել են, որ ընկերությունը կարող Է Եվրոպական դատարանում գանգատարկել ԵՀ-ի որոշումը: «Մենք հարգալից անհամաձայնություն ենք հայտնում այն եզրակացությունների կապակցությամբ, որոնք հրապարակվել են այսօր,-ասված Է կորպորացիայի պաշտոնական բլոգում հունիսի 27-ին հրապարակված հայտարարության մեջ:-Մենք մանրակրկիտ կուսումնասիրենք հանձնաժողովի որոշումը, մենք կքննարկում ենք գանգատարկում տալու հնարավորությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում