Քուրդ զինյալների հետ բախման հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր

Թուրքական Շըրնաքի նահանգում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման հետևանով կրկին թուրք զինվորներ են սպանվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Բախումը տեղի է ունեցել Շըրնաքի Ուլուդերե շրջանում, որից հետո հիվանդանոց տեղափոխված 3 թուրք զինվորներն էլ մահացել են:

Շըրնաքի նահանգային ոստիկանությունը PKK զինյալներին բացահայտելու և ձերբակալելու ուղղությամբ լայնածավալ գործողություններ է սկսել:

Թուրքիայի զինված ուժերը Բիթլիս նահանգի Թաթվան գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողություններում նոր կորուստներ էր գրանցել նաև հունիսի 22-ին:

Գործողությունների հետևանքով ծանր վնասվածքներ էին ստացել երկու թուրք զինվոր, որոն կյանքը հիվանդանոցում փրկել չէր հաջողվել:

Թաթվանում քուրդ զինյալների դեմ գործողությունները շարունակվում են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում