«Հայկական ժամանակ». Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանոց է բացել

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ գործարար Խաչատուր Սուքիասյանը Գյումրիում շքեղ հյուրանոց է բացել: «Պլազա Վիկտորիա» անունը կրող նոր հյուրանոցը գնվում է Վարդանանց հրապարակում՝ Գայի և Աբովյան փողոցների խաչմերուկում:

«Որոշ ժամանակ դադարեցվել էր Գյումրու Վարդանանց հրապարակից Գայի փողոց երթևեկությունը: Հյուրանոցի բացման համար նույնիսկ նվագախումբ էր ժամանել: Այս իրադարձությանը մասնակցում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը: Հյուրանոցը գտնվում է Սուքիասյաններին պատկանող «Հայէկոնոմբանկի» հարևանությամբ: Այդ շինությունը հյուրանոց կառուցելու համար մի քանի տարի առաջ էր ձեռք բերվել»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում