«Փաստ». Հայաստանում կարելի է ներդրումներ փնտրել և գտնել

ՀՀ ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը «Փաստ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով կառավարության հնգամյա ծրագրին, կարծիք է հայտնել, որ թիրախները ճիշտ են ընտրված՝ կրճատել աղքատությունը 12 տոկոսով, ավելացնել արտահանումը 40 տոկոսով, ապահովել ՀՆԱ-ի աճ տարեկան 5 տոկոսով, միջին աշխատավարձը ևս տարեկան ավելացնել 5 տոկոսով, և վերջում հասնել 25 տոկոսանոց աճի։

«Սակայն դրանց հասնելու համար առավել արդյունավետ ճանապարհներ պետք է ընտրել։ Օրինակ, հարկավոր է արտահանվող ապրանքների արտադրության նկատմամբ առավել մեծ ուշադրություն ցուցաբերենք։ Հայաստանում կարելի է ներդրումներ փնտրել և գտնել։ Դրանք երկու ուղղությամբ են։ Մենք ունենք գործարարներ, որոնք տնօրինում են հսկայական միջոցներ և այդ միջոցներն օգտագործում են առևտրի ոլորտում։ Դրանք կարելի է ուղղել դեպի արտադրություն՝ անշուշտ, ըստ անհրաժեշտության որոշակի արտոնության պայմաններում։

Կարելի է օգտագործել նաև կոմերցիոն բանկերում եղած բնակչության ավանդները։ Եթե ավելացնենք նաև իրավաբանական անձանց գումարները, ապա այն կանցնի 1.7 տրիլիոն դրամից։ Այսպես է պետությունը՝ որոշակի արտադրությունների համար ինքն է առաջին ներդրումն անում, ապա նոր միայն հրավիրում մասնավորների»,- նշել է Սաֆարյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում