Արցախի նախագահը մասնակցել է բարձրագույն կրթության հիմնախնդիրներին նվիրված աշխատաժողովի բացմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած «Բարձրագույն կրթության հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» աշխատաժողովի բացմանը:

Երկրի ղեկավարը կարեւոր ու պահանջված է համարել կրթության հիմնախնդիրների շուրջ նման ներկայացուցչական միջոցառման կազմակերպումն Արցախում՝ նշելով, որ մեր երկրի ամենամեծ հարստությունը մեր ժողովուրդն է, նրա անսպառ մտավոր ներուժը:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ գիտության եւ կրթության ոլորտը հանդիսանում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործուն ուղիներից, հատկապես՝ գլոբալիզացիայի ներկա ժամանակահատվածում, հավելելով, որ ինչպես ռազմավարական կարեւորագույն այլ ծրագրերի իրականացման գործում, կրթության ոլորտում եւս Արցախը զգում է Մայր Հայաստանի եւ Սփյուռքի աջակցության անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում