Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի վերջին օրերի նիշից բարձր է մնում 15 սանտիմետրով

Չնայած Սեւանից հունիս ամսվա ընթացքում ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 73 միլիոն 732 հազար խորանարդ մետր ջուր, այնուամենայնիվ, լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի վերջերի համեմատ բարձր է մնում 15 սանտիմետրով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի հունիսի 27-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 90 սանտիմետր բարձրության վրա: Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում լիճ է տեղափոխվել 78 միլիոն 409 հազար խորանարդ մետր ջուր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում