Ղազախստանը ադրբեջանական կարտոֆիլը համարել է ոչ պիտանի

Ղազախստանը հունիսի 10-23-ը ետ է ուղարկել Ադրբեջանից ներկրված 81,5 տոննա կարտոֆիլ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Կարտոֆիլի ետ ուղարկման պատճառն եղել է այն, որ ներկրված ապրանքը անհրաժեշտ բուսասանիտարական ստուգում անցելուց հետո որակվել է ոչ պիտանի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում