Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում փաստահավաք աշխատանքների վերաբերյալ ՄԻՊ զեկույցը հասանելի է անգլերեն

Փաստահավաք աշխատանքներ կատարելու նպատակով ՀՀ մարդուիրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները եղել են ապրիլ-հունիս ամիսներին ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծված Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար, Կոթի սահմանամերձ գյուղերում:

Աշխատանքները կատարվել են միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներին համապատասխան: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Տեղի են ունեցել առաձնազրույցներ գյուղապետի, վարչական շրջանի ղեկավարի, գյուղի բնակիչների հետ:Կատարվել են նաև տեղանքի, գնդակոծության վերաբերյալ հրապարակային տվյալների և անհրաժեշտ այլ ուսումնասիրություններ:

Անգլերեն զեկույցը հասանելի է այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում