Ադրբեջանական կողմը 8 չհուղարկավորված զոհ ունի

Վերջին 10 օրվա ընթացքում մեր կողմից հաստատված տվյալներով ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ: Այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով` չհաստատված զոհերի թիվը շատ ավելի մեծ է:

«Չհաստատված ասելով՝ նկատի ունենք այն, որ մենք գիտենք՝ պատժիչ գործողությունը կատարվել է արդյունավետ և ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք համապատասխան ապացույցներ: Մեր տվյալներով` 8 զոհից ոչ մեկը հուղարկավորված չէ: Ադրբեջանական մամուլում այդ ութ զոհերի մասին որևէ տեղեկություն չկա»,- ասաց նախարարը` հավելելով, որ հարկավոր է հաշվի առնել նման իրականությունը, երբ մտածում ենք մեր հակառակորդի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում