Լոս Անջելեսի իրաքահայերի միության ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 28-ին ընդունեց Լոս Անջելեսի իրաքահայերի միության փոխնախագահ դոկտ. Մարալ Անջարգոլյանին, հայ ընտանեկան շաբաթօրյա վարժարանի ուսուցչուհի Քնարիկ Գևորգյանին, Հայաստանի իրաքահայերի ընտանեկան մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Վիգեն Կտիկյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց կազմակերպության ազգանպաստ գործունեությունը, ընդգծեց, որ ինքնության պահպանման, համահայկական հարցերի շուրջ համախմբվելու, միասնական լինելու համար անհրաժեշտ է ամրացնել կապը Հայրենիքի հետ, ավելի ակտիվ մասնակցել նախարարության ծրագրերին:

Դոկտ. Մարալ Անջարգոլյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց Լոս Անջելեսի իրաքահայերի միության գործունեությունը, նշեց, որ միության ջանքերով Գլենդելում բացվել է հայ ընտանեկան շաբաթօրյա վարժարան: Քննարկվեցին դասագրքերի, հայոց լեզվի պահպանության, հետ կապված հարցեր: Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում