Կրեմլում ափսոսանքով են վերաբերվում ՌԴ-ի հանդեպ ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգման որոշմանը

Կրեմլում ափսոսանքով են վերաբերվում Ռուսաստանի հանդեպ ոլորտային պատժամիջոցների երկարաձգման մասին Եվրոպական միության որոշմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատժամիջոցների վերաբերյալ որոշումը ԵՄ խորհուրդն ընդունել է հունիսի 28-ին: Ըստ այդմ՝ պատժամիջոցների գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2018թ-ի հունվարի 31-ը: Որոշումն ընդունվել է միաձայն, առանց քննարկման: Որոշումը կհրապարակվի ԵՄ պաշտոնական տեղեկագրում հունիսի 29-ին:

Այս որոշման հանդեպ Կրեմլի վերաբերմունքի մասին հարցին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է. «Բացասաբար և ափսոսանքով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում