2017թ. առաջին եռամսյակում «Արցախփոստ» ՓԲԸ-ն աշխարհի տասնյակ երկրներից ստացել, մշակել և բնակչությանն է տրամադրել 12 հազար 545 փաթեթ և ծանրոց

Տարեցտարի Արցախում աճում է «Արցախփոստ» ընկերության միջոցով մեր հանրապետությունից արտերկիր առաքվող և ստացվող փոստային առաքանու՝ նամակների և ծանրոցների ծավալները: Եվ եթե փոստային ծառայություններով 2014թ. ընկերությունն աշխարհի տասնյակ երկրներից ստացել, մշակել և բնակչությանն է տրամադրել 22 հազար 672 փաթեթ և ծանրոց, 2015թ-ին՝ 26 հազար 400 փաթեթ և ծանրոց, 2016-ին 45 հազար 200 փաթեթ և ծանրոց, ապա 2017թ. միայն առաջին եռամսյակում դրա թիվը հասել է արդեն 12 հազար 545-ի:

Ընկերությունը հաջողություններ է գրանցել նաև նամականիշերի, գեղաթերթիկների, նամականիշերի թեմատիկ հավաքածուների, բուկլետների տպագրության գործում: «Արցախփոստ» ՓԲԸ-ն առաջին փոստային նամականիշները հրատարակվել է դեռևս 1993թ. հունիսի 11-ին: Իր գործունեության ընթացքում ընկերությունը հրատարակել և աշխարհին է ներկայացրել 119 նամականիշ և գեղաթերթիկ: Միայն 2016 թ. նա թողարկել է 14 անուն-նամականիշ՝ 221 հազար ընդհանուր տպաքանակով և մեկ գեղաթերթիկ՝ 7 հազար տպաքանակով: Իսկ 2017-ին առաջին եռամսյակում արդեն հրատարակել է 4 թեմատիկայով 8 նամականիշ:

2017թ. ընկերության խոշոր հաջողություններից էր 30 000 անդամ ունեցող ամերիկյան ֆիլատելիստական ընկերության «AMERICAN PHILATELIST» ամսագրի 2017 թվականի մարտ ամսվա համարում Արցախի Հանրապետության ֆիլատելիայի բնագավառում անցած ճանապարհի և «Արցախփոստ» ընկերության պրոֆեսիոնալ գործունեության մասին «Լեռնային Ղարաբաղ» վերնագրով հոդվածի հրապարակումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում