«Հրապարակ». Վարչապետի «փիառշչիկների» հարաբերությունները լարվել են

Վերջին շրջանում լուրեր են շրջում, որ լարված են վարչապետի «փիառշչիկների» հարաբերությունները։ Բանն այն է, որ այժմ Կարեն Կարապետյանի շփումը մամուլի հետ ապահովում են նրա նորաթուխ, ոչ այնքան հայտնի խոսնակ Արամ Արարատյանը, հանրային կապերի և տեղեկատվության վարչության պետ Հռիփսիմե Առաքելյանը և «Կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Ղազարյանը, ով անտեղյակ է այս ոլորտից։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Առանձնապես լարված հարաբերություններ ունեն Արամ Արարատյանը և Հռիփսիմե Առաքելյանը, որոնք առիթը բաց չեն թողնում «շեֆի մոտ միմյանց վրա բոչկա գլորելու» համար։ Այնպես, որ կառավարությունում դա քննարկման առարկա է դարձել։ Մյուս գերատեսչությունների խոսնակներն էլ, որոնք չգրված օրենքով ենթարկվում են կառավարության խոսնակներին, հայտնվել են երկու կրակի արանքում, չգիտեն ում ասածով շարժվեն»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում