ԵԽ կուսակցությունները կոչ են արել Թուրքիային հարգել մամուլի ազատությունը

Եվրախորհրդարանը ներկայացնող հինգ կուսակցության խմբակցությունների ղեկավարները համատեղ նամակ են հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և վարչապետ Բինալի Յըլդըրըմին՝ կոչ անելով երկրում ապահովել մամուլի ազատությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Նամակում կուսակցությունների ներկայացուցիչներն ընդգծել են լրագրողների՝ ազատորեն և առանց վախի լուրեր գրել կարողանալու անհրաժեշտությունը: Բացի այդ, նրանք հիշեցրել են, որ Թուրքիան, որը վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագիրը, պարտավոր է երաշխավորել մտքի և մամուլի ազատությունը:

ԵԽ-ն ներկայացնող կուսակցությունները հորդորել են ազատ արձակել Ստամբուլում կալանքի տակ գտնվող գերմանական Die Welt պարբերականի Թուրքիայի լրագրող Դենիզ Յուջելին՝ նշելով, որ «լրագրողն իր գործն անելու համար ահաբեկչության մեջ անտեղի մեղադրվելով չի կարող բանտարկվել»:

Նամակը ստորագրել են Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունը, Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքը, Լիբերալ և ժողովրդավարական դաշինքը, Կանաչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում