Հայաստանի սոցիալական ոլորտի բյուջեն կատարվել է 99.5, առողջապահականը՝ 99.91 տոկոսով

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ՀՀ 2016թ. պետական բյուջեով հատկացվել է 367 միլիարդ դրամ՝ 97 ծրագրեր իրականացնելու համար: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «Նախարարության բյուջեի կատարողականը 2016թ. կազմել է 99.5 տոկոս: Ընդհանուր առմամբ, 2016թ. պետական բյուջեի ծախսերի 27.4 տոկոսն ուղղվել է աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտին»,- ընդգծեց Ջանջուղազյանը:

Նա հավելեց, որ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության տեքստային մասում մանրամասն նկարագրված են նախարարությանը տրված միջոցների օգտագործմամբ արձանագրված արդյունքները:

Ատոմ Ջանջուղազյանը նաև հայտնեց, որ առողջապահության նախարարությանը 2016թ. պետական բյուջեով հատկացվել է 86.4 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 99.91 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում