Անի Զախարյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ազատազրկման. պատիժը պայմանականորեն չի կիրառվի

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը դատապարվեց 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Երևանի քաղաքի Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Անի Զախարյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի և կսահմանվի փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով:

Անի Զախարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի ընդունում դատարանի վճիռը և այն բողոքարկելու է:

Անի Զախարյանը հուլիսի 19-ին ժամը 20-ի սահմաններում Երեւանի Խորենացի եւ Քրիստափոր խաչմերուկում ինքնաբուխ հանրահավաքի ընթացքում բարձրախոսով հնչեցրել է կոչեր եւ դրդել մի խումբ ինքնությունները չպարզված անձանց կոտրել եւ վնասել այդ պահին հիշյալ խաչմերուկում իր ծառայողական պարտքը կատարող ոստիկանության մեքենան, որի մեջ եղել են ոստիկանության ծառայողներ:

Անի Զախարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն դրդելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում