Լավրովը և Քնեսեթի նախագահը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իսրայելի Քնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության հեռանկարները, սիրիական և Մերձավոր Արևելքի այլ ճգնաժամերի լուծման քայլերը, ինչպես նաև երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացմանը վերաբերող հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-իսրայելական բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարները, այդ թվում՝ դրանց հումանիտար ասպեկտները և Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը կեղծելու փորձերի դեմ հակազմանը, նացիզմի հերոսացման դեմ պայքարին վերաբերող հարցեր: Ընդգծվել է Ռուսաստանի և Իսրայելի փոխադարձ տրամադրությունը՝ քաղաքական երկխոսության հետագա ակտիվացման և միջխորհրդարանական կապերի ամրապնդման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում