«Հրապարակ». Արդարադատության նախարա­րության աշխատակազմի ղե­կավար կնշանակվի Նունե Խաչատր­յանը

«Արդարադատության նախարա­րության աշխատակազմի ղե­կավար Արմեն Գևորգյանին ազա­տելու՝ Դավիթ Հարությունյանի որոշումը երեկ բավականին ծանր են տարել նախարարությունում, որտեղ Գևորգյանին լավ են վերաբերվում: Դեռևս Հովհաննես Մանուկյանի օրոք նշանակած կադրը շարունակեց պաշտոնավարել նաև Արփինե Հովհաննիսյանի ժամանակ, սակայն Դավիթ Հարու­թյունյանի համար այլ չափորոշիչներ են գործում: Ըստ ամենայնի, աշխատակազմի նոր պետ կնշա­նակվի Հարությունյանի աջ ձեռք Նունե Խաչատր­յանը: Արմեն Գևորգյանն Ազգային վիճակագրա­կան ծառայության խորհրդի անդամ Գագիկ Գևորգյանի եղբայրն է: Նա, ըստ տեղեկություն­ների, կարիերան սկսել է որպես բետոնագործ, այ­նուհետև շախմատի խմբակ է ղեկավարել, իսկ հե­տո դարձել է վիճակագրության, Պետռեգիստրի և վերլուծության նախարարության պետական ռե­գիստրի Շենգավիթի տարածքային բաժնի պետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում