«Հրապարակ». Գլխավոր դատախազի պաշտոնում մեկ տարին էլ չբոլորած՝ Արթուր Դավթյանը շքեղ առանձնատուն է կառուցել

«Մեզ տեղեկություններ էին հասել, որ գլխավոր դատախազի պաշտոնում մեկ տարին էլ չբոլորած՝ Արթուր Դավթյանը շքեղ առանձնատուն է կառուցել:

Վերջերս էլ հանդիսավոր բնակա­րանամուտ է արել՝ հրավիրելով ոչ միայն դատախա­զության վերնախավին, այլև մյուս համակարգերի ներկայացուցիչներին: Նորակառույցը գտնվում է Աջափնյակում, որտեղ էր նաև նրա բնակարանը: Մենք դիմեցինք դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից հաստատեցին, որ Արթուր Դավթյանը տեղափոխվել է առանձնատուն: Ուշագրավ է, որ նա դեռ հաշվառված է հայրենի Շիրակի մարզի Հոռոմ գյուղում, ծնողները՝ ևս: Իսկ նրա կնոջ՝ Անի Արսենի Դավթյանի հասցեն ԿԸՀ կայքում Քանաքեռ-Զեյթունում է նշված: Նշենք, որ Արթուր Դավթյանը հայտարարագրել է 3 հողամաս, անհատական բնակելի տուն»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում