«Փաստ». Գիտությունների պետական կոմիտեն ոտնահարել է գիտնականների իրավունքները

Գիտությունների պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մայիսի 11-ի հրամանով սահմանափակում է մտցրել, ըստ որի՝ արգելվում է 70-ն անց գիտնականների ղեկավարել գիտպետկոմի դրամաշնորհային ծրագրերը։ Այս որոշումն արդեն իսկ դժգոհություն է առաջացրել որոշ գիտական կենտրոններում ու գիտնականները ստորագրահավաք են սկսել՝ սահմանափակումը հանելու պահանջով. գրել է «Փաստ» օրաթերթը:

Թերթի փոխանցմամբ՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի արհմիութենական կոմիտեն երեկվա որոշմամբ՝ «խիստ վնասակար է համարել Հայաստանի գիտության զարգացման տեսակետից ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի այն նորամուծությունը, ըստ որի՝ արգելվում է 70-ն անց գիտնականների ղեկավարել գիտպետկոմի դրամաշնորհային ծրագրերը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում