«Իրավունք». Ալեք Ենիգոմշյանի կենսագրությունը հակասությունների կծիկ է

«Իրավունք» թերթն անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գաղափարակից Ալեք Ենիգոմշյանի կենսագրությանը՝ գրել է. «Ալեք Ենիգոմշյանի կենսագրությունը հակասությունների կծիկ է և այդ իսկ պատճառով թե՛ նա, թե՛ նրա մերձավորագույն շրջապատը աշխատում են հասարակությանը ներկայանալ միայն այն գեղեցիկ փաթեթով, որը տարիներ շարունակ ներկայացվել է որպես միակ ճշմարտություն: Օրինակ, հայտնի փաստ է, որ Ենիգոմշյանը տեսողությունից և ձախ ձեռքից զրկվել է Շվեյցարիայում, երբ հյուրանոցային համարում պայթել է ինքնաշեն պայթուցիկը, որը, նույն Ենիգոմշյանի պաշտոնական կենսագրականի համաձայն, ԱՍԱԼԱ-ի գործողություններից մեկի շրջանակում նախատեսված էր թուրք հյուպատոսի համար: Մինչդեռ իրականում ոչ մի թուրք հյուպատոսի մասին խոսք անգամ չկար, իսկ պայթուցիկը նախատեսված էր Ենիգոմշյանի և նրա ընկերների հետ չհամաձայնելու համարձակություն ունեցած շվեյցարահայ բարերար ու հայրենասեր մի գործարարի համար, ով ի դեպ հսկայական աջակցություն է ցուցաբերել Արցախյան հերոսամարտին:

Մեկ այլ մութ պատմություն էլ Ենիգոմշյանի կենսագրության մեջ կապված է սեփական ընտանիքի հետ. անհասկանալի պատճառներով Ալեքը խնդիրներ է ունեցել հարազատ եղբայր Հակոբի հետ, ով դաշնակցական պաշտոնյա էր: Եվ առհասարակ, հայտնի չէ՝ Ենիգոմշյանն ինչո՞ւ է ԱՍԱԼԱ-ի կողմից հռչակվել դավաճան և ինչ հարաբերությունների մեջ է նախկին գործընկերների հետ: Այս ամենը բավականին լուրջ մեղադրանք է Ենիգոշյանի հասցեին, ուստի նա լավ կանի «երկրագնդի վրա արդարություն հաստատելու» փորձերից զատ մեկընդմիշտ պարզաբանի այս և այլ խոսակցությունները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում